Բագարան և Երվանդաշատ

Տևողությունը՝ նոյեմբեր 1֊5

Ուսումնասիրվող նյութերը՝

Աշխատանք բլոգում՝ թեմայի վերաբերյալ նյութ հրապարակել բլոգում և պատասխանել հարցերին.

  1. Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։
    Բագարանն ուներ հոգեւորական կենտրոնի նշանակություն։
  2. Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։
    Այստեղ են Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ եկեղեցիները։ Ս. Շուշանիկ եկեղեցու հետ կապված կա երկու ավանդություն առաջին՝ այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918թթ.) : Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, ենթադրաբար այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն` բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք: 
  3. Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։
    Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին:
  4. Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։
    Գտնվում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։

Հայոց պատմություն – Արտավազդ II

Արտավազդ Բ, Մեծ Հայքի «արքայից արքա» Արտաշեսյանների հարստությունից։ Կառավարել է մ.թ.ա.
55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Նրան կոչում էին ինչպես իր հորը՝ Տիգրան Մեծին, «արքայից արքա»։

Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Արտավազդի ծննդյան ամսաթվի և տեղի մասին մատենագրական հստակ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հայտնի է, որ վերջինս ծնվել է արքայից արքա Տիգրան Մեծի մայրաքաղաքներից մեկում՝ Արտաշատում, Տիգրանակերտում կամ Անտիոքում։ Անտիոքը և Տիգրանակերտը մայրաքաղաքի կարգավիճակը պահպանել են կարճ ժամանակահատվածում, ընդ որում՝ լիովին չդիտարկվելով որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններ։ Հետազոտողները հակված են այն մտքին, որ Արտավազդի մանկությունն ու պատանեկությունն առավելապես անցել է Արտաշես Ա Բարեպաշտի հիմնադրած Արտաշատ մայրաքաղաքում: