ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: 
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Բույսեր, կենդանիներշ բակտերիաներ, սնկեր։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Թթվածինը հարկավոր է կենդանի օրգանիզմներին շնչելու ապրելու համար։ Ջուրը անփոխարիներլի դեր ունի կենդանի օրգանիզմների կյանքում։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենսոլորտում ամենակարևոր գործառությներից մեկը նյութերի շրռապտույտն է։

Կենսոլորտ՝ գործնական աշխատանք ֆիլմերի դիտման միջոցով

  1. Անցնել հղումով կարդալ և պատասխանել հարցերին: Աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգ:

 2.Կյանքի առաջացման վարկածները

Ֆիլմի վերաբերյալ հարցաշարը՝Ֆիլմի վերաբերյալ հարցաշար

3. Կենսոլորտ: Ինչ է մահը:  Դիտել ֆիլմը, բլոգի մեջ արտահայտել ձեր սեփական կարծիքը մահվան երևույթի վերաբերյալ: Ինչ է այն, արդյոք մահը անհրաեշտ երևույթ է և ինչպես եք այն դիտում աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված: Արդյոք Կորոնավիրուսի տարածումը աշխարհով մեկ պատահականություն է, թե գործում են որևիցե բնական մեխանիզմներ, Երկրագնդի բնակչության քանակը փոփոխելու ուղղությամբ: Պատրաստ լինել այս հարցը հետագայում քննարկել Քոլեջում կլոր սեղանի կամ բանավեճի ակումբի ժամանակ:

Հարցաշար <<Կյանքիառաջացմանվարկածները>> ֆիլմիվերաբերյալ     

  1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:
    4.5մլրդ տարի առաջ
  2. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը
    Ժայթքում էին հրաբուխներ, ջուր օվկիանոս և մայրցամաքներ։
  3. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:
  4. Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք
    Ներկայիս պրոկարիոտները բաղկացած են մանրէների լայն բազմազանությունից, որը բաժանված է երկու խոշոր տիրույթների ՝ էվաբակտերիաներ և արխեաբակտերիաներ: Ըստ ապացույցների, այս խմբերը, ըստ ամենայնի, իրարից շեղվել են էվոլյուցիայի ընթացքում:
  5. Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում
    Ոչ լաբորատոր պայմաններում պրոկարիոտ օրգանիզմներ ստանալ հնարավոր չէ։
  6. Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:
     Մարդու ծագման մասին հետաքրքրաշարժ տեսություններից մեկն այն է պանսպերմիայի տեսությունը: Դա տեսություն է, որը հիմնված է այն փաստի վրա, որ մարդ արարածը կարող է ունենալ մեկ այլ ծագում, որը տարբերվում է այս մոլորակից: Այսինքն ՝ մենք կարող ենք գալ տիեզերքի մեկ այլ մասից:
  7. Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:
    Ոչ այն դեռ ապացուցված չէ։

Ինչ է լանդշաֆտագիտությունը

Թեմա 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:
Այն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն ուսումնասիրման օբյեկտը՝բնական տարածքային համալիրը, իր բոլոր բաղադրիչներիվ։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:
Նրա խնդիրն է երկիր դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմալացնել և այն դաձնել առավելագույնս արդյունավետ

Ինչ է լանդշաֆտը
Այն մի այնպիսի բնական համալիր է որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման , ջրերը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փողկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։

Թեմա 2

  1. Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
  2. Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
  3. քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը
  1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդ
  2. Դաշտային հանույթի մեթոդ
  3. Փորձագիտական մեթոդ
  4. Լաբորատոր մեթոդ
  5. Համեմատական մեթոդ
  6. Քարտեզագրաակն մեթոդ
  7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ
  8. Նկարագրական մեթոդ
  9. Երկրաինֆորմացիոն մեթոդ
  10. Գծանկարչական մեթոդ
  11. Վերադրման մեթոդ
  12. Երկրաֆիզիկական մեթոդ
  13. Երկրաքիմիական մեթոդ
  14. Հնէալանդշաֆտագիտական մեթոդ
  15. Քանական մեթոդ
  16. Մաթեմատիկական մեթոդ
  17. Մոդելավորման մեթոդ
  18. Հաշվեկշռային մեթոդ
  19. Վիճակագրական մեթոդ

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում։

Թեմա 5

Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Համացանցից գտնել վավերագրական ֆիլմ Ջերմոցային էֆֆեկտի վերաբերյալ՝ դիտել և ներկայացնել քոլեջում դասի ժամանակ:

Վերջին հարյուրամյակի ընացքում երկրագնդին մարդկությունը ավելի շատ վնաս է պատճառել քան ամբողջ պատմության ընթացում։ WMO-ի տվյալներով՝ 2019 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը 1,1 աստիճանով ավելի տաք է եղել, քան նախաարդյունաբերական շրջանում։ Աշխարհի բնակչության 30 տոկոսը տարվա մեջ ավելի քան 20 օր տառապում է ջերմային տաքացման պատճառով։

«Երկրագնդի չերմաստիճանը հաճախ փոփոխվում է, դրա վրա ազդում են մեր մոլորակի ուղեծրի փոփոխություններե. ուղեծիրը կա՛մ «ձգվում է», կա՛մ ավելի կլորացվում (ցիկլը մոտավորապես 93 հազար տարի է): Բացի այդ, յուրաքանչյուր 41 հազար տարին մեկ փոխվում է Երկրի առանցքի թեքության անկյունը դեպի ուղեծրի հարթությունը, իսկ 26 հազար տարին մեկ՝ պտտման կոնը։ Այս գործոնների համակցությունն ուղղակիորեն ազդում է արևային ջերմության քանակի վրա, որը գալիս է բարձր լայնություններում (Արկտիկա և Անտարկտիկա), հետևաբար՝ սառցադաշտերի ձևավորման վրա:

Սակայն այս ամենեց հետո կարելի է ասել, րո կլիմայի այսպիսի փոփոխությունները կարելի է բացատրել նման փոփոխությիւններով։ Բանն այն է, որ Երկրի վրա օդի ջերմաստիճանն այսքան արագ չի աճել առնվազն վերջին 800 հազար տարվա ընթացքում։ Սա պարզել է եվրոպացի մի խումբ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են Անտարկտիդայի սառույցները (մանրամասները՝ այստեղ): Իսկ փորձագետների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ կլիմայի փոփոխության տեմպերը կարող են բացատրվել միայն մարդածին գործոնով, այսինքն. մարդկային գործունեությունը։

Միջուկային տեխնոլոգիան իդեալական է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար, քանի որ այն միակ առանց ածխածնի, մասշտաբային էներգիայի աղբյուրն է, որը հասանելի է օրական 24 ժամ: Ժամանակակից ռեակտորների հետ կապված խնդիրները, ինչպիսիք են վթարների վտանգը, կարող են լուծվել նորարարության միջոցով:
Միացյալ Նահանգները եզակի դիրք ունի նման ձեռքբերումների համար՝ շնորհիվ իր գիտնականների, ձեռնարկատերերի և համաշխարհային մակարդակի ներդրումային կապիտալի: Ցավոք, Ամերիկան ​​այլևս միջուկային էներգիայի համաշխարհային առաջատարը չէ, ինչպես 50 տարի առաջ էր։ Այս դիրքը վերականգնելու համար ԱՄՆ-ը պետք է նոր ֆինանսավորում տրամադրի, թարմացնի կանոնները և ներդրողներին ցույց տա, որ դա լուրջ է:
Ժամանակակից միջուկային էներգիայի ոլորտում կան մի քանի խոստումնալից գաղափարներ, որոնք պետք է ուսումնասիրվեն, եթե հաղթահարենք այդ խոչընդոտները: TerraPower ընկերությունը, որը ես հիմնադրել եմ 10 տարի առաջ, օգտագործում է մի մոտեցում, որը կոչվում է շրջող ալիքային ռեակտոր, որն անվտանգ է և շատ քիչ թափոններ է արտադրում: Մենք հույս ունեինք պիլոտային նախագիծ կառուցել Չինաստանում, սակայն ԱՄՆ-ում վերջին քաղաքական փոփոխությունները դա անհավանական դարձրեցին: Մենք կարող ենք այն կառուցել Միացյալ Նահանգներում, եթե փոփոխություններ լինեն ֆինանսավորման և կանոնակարգերի մեջ, որոնք ես նշեցի ավելի վաղ:». – Բիլ Գեյթս

Թեմա 6

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Կարողանալ բացատրել որն է վերոհիշյալ:

Երկրագունդը միակն է տիեզերքում որտեղ կան բնություն, կյանք և իհարկե բանական էակ՝ մարդը։ Տարիների ընթացքում մարդն ու բնությունը եղել են հավասարակշռված, բայց դարերի ընթացքում և հատկապես 20րդ դարից հետո երբ բնակչության թիվը երկրագնդի վրա կտրուկ աճեց, առաջացան մի շարք խնդիրներ որոնք վտանգում են մեր մոլորակի կյանքը։ Բնակչության բուռն աճը և բնության վրա նրա ինտենսիվ ներգործությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը, այս երևույթը հայտնի է Էլ Շատելյեի անվանմամբ։

Ամողջ երկրագնդով կա ջերմոցայիին էֆֆեկտի խնդիրը և գիտնականները հիմա փորձում են գտնել այլընտրանքային վառելիքի աղբյուր, քանի որ վառելանյութից անջատաված վտանգավոր գազերը վնասում են օզոնային շերտը։ ԵՎ հիմա մարդկանց երկու խումբ է ձևավորվել՝

  1. Պահպանել բնությունն ու նրա կենսաբազմազանությունը։
  2. Վերափոխել բնությունը մարդուն հարմար տարբերակով։

Թեմա 8

Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան
Բլոգում թվարկել որոնք են ֆունկցիաները, բերել օրինակներ:

Գյուղատնտեսական- Օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։
Անտառտնտեսական- Անտառապատում են տվյալ տարածքը։
Լեռնաարդյունաբերական- Բանվորների համար կառուցվում են բնակատեղիներ և շուտով տվյալ տեղամասում առաջանում է բնակավայր։
Ռեկրեացիոն- Հանգստյան գոտի։
Տրանսպորտային- Տրանսպորտային տարածք։
Ռազմաստրատեգիական- Ռազմական գործողությունների համար նախատեսված տարածք։
Ուսումնական- Ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարածք։
Արդյունաբերական- Արդյունաբերական տարածք։
Մարդածին- Որինակ ճահիճները չորացնելով ստեղծվում են նոր քաղաքներ և այլն։

Թեմա 9

Բնության պահպանությունը

Դիտել վավերագրական ֆիլմը