Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Նախագիծը՝ Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Գրականություն՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987

Ժե, Արշակ թագավորի անօրինության մասին։

Արշակ II– Արշակ երկրորդը պատմության սկցբում ցանկացավ ազատվել իր եղպորորդուց քանի որ չեր ուզում կորցնել իր իշխանությունը, և չնայած նրան, որ Ներսեր Մեծը աղաչում և համոզու էր իրեն , որպեսզի նման բան չանի, համենայնդեպս նա սպանեց Գնելին որի համար ապա զղջաց։ իսկ թաղման ժամանակ տեսնելով Փառանձեմին նա նույնպես սիրահարվեց և արդեն սպանեց Տիրիթին և իրեն կին վերցրեց Փառանձեմին։
Փառանձեմ թագուհի– Փառանձեմը Գնելի կինը լինելով շատ էր սիրում իր ամուսնուն և թաղման ժամանակ էլ հայտարարեց, որ իր պատճառով են իր ամուսնուն սպանել։ Թագավորի հետ ամուսնանալուց հետո նա բնականաբար թագավորին չէր սիրում, բայց երբ արքունիքում հայտնվեց նաև երկրորդ թագուհին նրա մջ նախանձ արթնացավ և նա շատ վատ և աններելի կերպով սպանեց Ողոմպին։
Տիրիթ– Նա թագավորի եղբորորդին էր և սիրուց կուրացած նա դավադրություն կազմակերպեց և այնպես արեց որպեսզի նրա եռբորը սպապեն, սական ի վերջո չկարողացավ հասնել իր ցանկությանը։

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Նախագիծեր՝ Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Հատված Փավստոոս Բուզանդի <<Հայոցպատմություն>> գրքից


ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ Ս ՏԻՐԻԹԻ ՉԱՐ
ՄԱՏՆՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՆԵՑ ԻՐ ԳՆԵԼ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ ԵՎ ԻՆՉՊԵ Ս
ՀԱՆԴԻՄԱՆՎԵՑ ԱՍՏԾՈԻ ՄԱՐԴՈԻՑ’ ՆԵՐՍԵՍԻՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵ Ս ՍՊԱՆԵՑ
ԻՐ ՄՅՈՒՍ ԵՂՐՈՐՈՐԴՈԻՆ’ ՏԻՐԻԹԻՆ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆ ԿԻՆ ԱՌԱՎ
ԴՆԵԼԻ ԿՆՈՋէ, ԻՆՉՊԵ Ս ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ ՈՎԻՄՊԻԻՆ ԻՐԵՆ ԿԻՆ ԲԵՐԵԼ ՏՎԵՑ.
ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՐՋՅՈՒՆԻԿ ՔԱՀԱՆԱՆ ՓԱՌԱՆՉԵՄԻ ԽՈՐՀՐԴՈՎ ՆՐԱՆ
ՍՊԱՆԵՑ’ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՀՎԱՆ ԴԵՂ ԽԱՌՆԵԼՈՎ:
Այն ժամանակները Սյունյաց նախարարներից մեկրճ
Անդովկր, մի գեղեցիկ դուստր ուներ Փաոանձեմ անունուք,
որ շատ հոշակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտո ւ ֊
թյամր։ Ապա Գնեք պատանին’ թագավորի եղբորորդին,
նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում։ Այս համբավից բորբոքված’ Տիրիթը’ Գնելի մյուս հորեղբորորդին,
սիրահարվեց իր հարսինև դրա համար մի հնարք էր որոնում, որ կարողանա իր հարսին տեսներ Երբ իր ցանկությանը հասավ, հարսին տեսավ, այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ մ արդուն կորցնելու, հուսալով, թե
գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակ ել։
Տիրիթն սկսեց նենգավոր հնարքներ մտածեր վարձում
էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա
իր շարախոսությունր առաջ տանել։ Եվ Գնելի մասին սուտ
մա տնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելր մտադրություն ունի թագավորել և քեղ
սպանել։ Բոլոր մեծամեծները, նախարարները և ազատները
սիրում են Գնելին, մեր ամբողջ երկրի նախարարները գերադասում են նրա իշխանությունը իրենց վրա, քան քոնը։
Ասում են. օրարդ, արքա, իմացիր և տես, թե ինչ պիտի անես,
ինչպես պիտի կարողանաս քեղ փրկել»։ Այսպիսի խոսքերով
գրգռում էին Արշ’ակ թագավորին, մինչև որ նրան համոզեցին իրենց ասածների նկատմամբ։
Ուստի թագավորր Գնել պատանու նկատմամբ ոխով
լցվելով հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր
խորհուրդ էր մտածում նրա դեմ։ Ապա նավասարդի ( տոնե

Քրիտոնեությունը և հեթանոսությունը Հայաստանում

Հայ հեթանոսություն, նաև Հայ բնիկ կրոն՝ կրոն և կրոնական շարժում, որը տարածված է եղել Հայքում մինչև Քրիստոնեության ընդունումը 301 թվականին

Հեթանոսության ժամանակակից պատմությունն իր արմատներն ունի 19-րդ դարի գրական հեթանոսական շարժման (Դ․ Վարուժան) և 20-րդ դարի առաջին կեսի հայ զորավար և քաղաքական փիլսոփա Գարեգին ՆժդեհիՑեղակրոն շարժման մեջ։ Հեթանոսականությունը ստացավ պաշտոնական ճանաչում 1991 թվականին՝ Հայաստանի անկախությունից հետո, ի դեմս Արորդիների ուխտհասարակական կազմակերպության։

Թեև կազմակերպված կրոնն իր վերջնական տեսքով ի հայտ եկավ միայն մ.թ.ա. 3-րդ դարում, կրոնի արմատները ձգվում են մինչև Ուրարտու և հալդիզմի նախահեթանոսական կրոնը, ինչպես նաև հնագույն մերձավոր արևելքի կրոններըը։ Հեթանոսության վրա մեծ ազդեցություն ունեցան ինչպես զրադաշտականութունն, այնպես էլ հելլենիստական բազմաստվածությունը, բայց կրոնը հիմնականում պահպանեց իր եզակիությունը

Համաձայն 2011 թվականի Հայաստանի մարդահամարի տվյալների, Հայաստանում 5,139 մարդ իրեն համարում է հեթանոս, և 10 տարվա ընթացքում այդ թիվը հնարավոր է որ կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել է

Տրդատ 3-ի ներքին քաղաքականություն

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298-330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանի, Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։

Հայաստանի եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված 649 թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո։Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:

Դվին մայրաքաղաք

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի  արվարձաններից էր, նրա տնտեսական մատա­կա­րարներից մեկը:

Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սա­հակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքա­ղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը։

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերովդրամական շրջանառությամբշուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:

Կառուցվում են մի շարք մոնումենտալ շինություններ, ինչպիսիք են միջնաբերդի Սյունազարդ դահլիճը, Ս. Գրիգոր եռանավ խոշորածավալ տաճարը և այլ շինություն­ներ: Քաղաքի պաշտպանական և առևտրական ընդլայնման խնդիրներով շահագր­գռված էին և սասանյան արքաները, քանզի Դվինը Սասանյան Իրանի ենթակայու­թյան տակ գտնվող մաքսային խոշոր կենտրոններից էր:

Դվինի առևտրական ընդգրկուն կապերի վկայությունն են պեղումների միջո­ցին գտնված բուզանդական և սասանյան դրամականմիավորներըկավե կնքա­դրոշմները, որոնք մասամբ օգտագործվում էին առևտրական հակերը կնքելու համար:

Հայկական դրածոները Հայոց գահին

Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխու­ժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը:

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­

Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

 Իմանալով այս մասին հայկական ավագանու զգալի մասը ժողովրդի հետ միասին ապստամբություն է բարձրացնում, Գայոս Կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Միայն Արտագերս անառիկ ամրոցն է շարունակում համառ պայքարը։ Որոշ ժամանակ հետո բերդապահ զորքի հրամանատար Ադդոնը կեղծ բանակցություններ է սկսում Գայոս Կեսարի հետ և նրան է հանձնում ամրոցում պահվող արքունի գանձերի ցուցակը։ Երբ ընչաքաղց հռոմեացի զորավարը ծանոթանում էր այդ ցուցակի հետ, Ադդոնը մահացու հարվածներ է հասցնում և թաքնվում ամրոցում, այդ հարվածների հետևանքով Գայոս Կեսարը շուտով մահանում է։ Հռոմեական զորքերը երկար պաշարումից հետո գրավում են Արտագերս անառիկ ամրոցը ավերում այն։ Ադդոնը թշնամիների ձեռքը չընկնելու համար պարիսպից ցած է նետվում։

 Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

Հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ։ Շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Կանացի հայկական տարազ

Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից:

Արտավազդ Բ. Պատիվը կյանքից վեր

Առաջադրանք՝ Պատմական իրադարձության վերլուծություն

Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան: Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրում գետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտք դրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով` ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը: Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատ պարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսը ցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեց բանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ: Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իր ապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էր գանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը: Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա` հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում է Հայաստան և ուղղվում դեպի Արտաշատ: Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում է բանակցել հռոմեական եռապետի հետ: 

Մշո տարազ

Արևմտահայերի տարազը գլխավորապես բաժանվում է երկու շրջանի․ Արևելյան նահանգների՝ Տարոնի (ներառյան Սասունը), Բարձր Հայքի, Վասպուրականի և Բաղեշի շրջանները․ Արևմտյան նահանգների՝ Սեբաստիայի, Կեսարիայի, Կիլիկիայի, իսկ հարավում՝ Խարբերդի և Տիգրանակերտի շրջանները։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏ (ՏԱՐԱԶ) | Լուիզա Խաչատրյան

Մշո դաշտում կանայք հագնում էին շապիկ, շապիկի վրայից հագնում էին անթարի, կարում են հալեպ: Փեշը երկու կողմից վար ճեղքված և շրջապատված դայթանով և 4-սմ կապույտ կտորով: Ճեղքը կոչվում է չաք: Թևերը` մինչև դաստակը, վարը` փոքր չափ, երիզված դայթանով: Անթարու վրա հագնում են գործված կամ մահուդից կարված գոգնոց: Գոտիից մինչև վար է երկարում: Աղջիկները գլխին գցում էին 8սմ երկարությամբ քառակուսի ճերմակ կերպաս կամ սպիտակ անիվները նախշած դաջազարդ գլխաշոր, եռանկյունաձև ծալված և ծոծրակի վրա հանգուցված: Մազերը 7-8 հյուսք էին անում: Ծայրերն ամրացնում էին ծամթելով, մետաքսե դայթանով, կամ դայթանի վրա կախված արծաթե մահիկների շղթաներով: Հարսները մազերը երկու հյուս էին անում, իսկ ծերերը` մեկ հյուս: Ֆռսի մեջ դնում են 8-10 սմ լայնությամբ փայտե շրջանակ` ամրացրած բարձիկի վրա, որպեսզի գլուխը չցավի:

Կանանց տարազ

Zanan - Մշո տարազի մի օրինակ❤ Ամալ Ղամբարյան👍❤... | Facebook

•Աղջիկներ: Գլխին գցում են 8սմ երկ. Քառակուսի ճերմակ կերպաս կամ սպիտակ անիվնները նախշուած եազմաս / դաջազարդ գլխաշոր /, եռանկյունաձև ծալուած և ծոծրակի վրայ հանգուցուած:

•Մազերը 7-8 հյուսք էին անում: Ծայրերն ամրացնում էին ծամթելով, մետաքսե դայթանով, կամ դայթանի վրա կախուած արծաթե մահիկների շղթաներով:

•Կանայք: Հարսերը երկու հյուս էին անում, իսկ ծերերը`մեկ հյուս: Ֆէսի մեջ դնում են 8-10 սմ լայնությամբ փայտե շրջանակ` ամրացրած բարձիկի վրա, որպեսզի գլուխը չցավի: — Հագնում էին շապիկ, շապիկի վրայից հագնում էին անթարի , կարում են հալէպ: Փեշը երկու կողմէն վար ճեղքուած և շրջապատված դայթանով և 4սմ կապույտ կտորով-սըճև: Ճեղքը կոչվում է չաք: Թևերը` մինչև դաստակը, վարը` փոքր չափ, երիզուած դայթանով: —Անթարու վրա հագնում են գործուած կամ մահուդից կարուած գոգնոց: Գոտիից մինչև վար է երկարում: — Տղամարդիկ 18-19 տարեկան` մազերը կտրած են, միայն ճակատի մեջղից մեկ փունջ են ձգում` պուպուշիկ, ականջների մեջ փունջ են թողնում- գուլակ, 1 փունջ էլ թողնում են գագաթի մեջտեղում` բռջամ, որը հաճախ երկարում է մինչև ուսերը: — Շալվարը տեղական բրդե կերպաս թումբանի նման է, միյայն մի քիչ` լայն: Փողերի ծայրին կարում են դայթան, շալվարի մեջ դնում են շապիկի փեշերը:

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը: