Հոդված 30. Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1.Սույն օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:
Հոդված 2.Սույն օրենքի նպատակն ու խնդիրները
Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:
Հոդված 3.Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.
2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)`սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը.
3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն.
4) անուղղակի գենդերային խտրականություն`խտրականություն առանց սեռային պատկանելության ուղղակի մատնանշման.
5) գենդերային հավասարության քաղաքականություն`պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը.
6) գենդերային վիճակագրություն` սեռային բաշխմամբ վիճակագրություն, որն արտացոլում է սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համապատասխան դիրքը և հասարակության մեջ առկա գենդերային հիմնախնդիրներն ու հարաբերությունները.
Հոդված 4.Գենդերային հավասարության քաղաքականության հիմնական սկզբունքները
1. Գենդերային հավասարության քաղաքականության սկզբունքներն են` 
1) գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանումը.
2) սոցիալական արդարությունը.
3) գենդերային խտրականության բացառումը.
4) գենդերային հավասարության առաջընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
Հոդված 5.Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենսդրությունը
1. Գենդերային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 6.Գենդերային խտրականության արգելումը
1. Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է:
2. Գենդերային ուղղակի խտրականության ձևեր են` 
1) ընտանեկան դրության, հղիության և ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը.
2) միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով.
3) սեռական ոտնձգությունը.
4) երբ անձը սեռի հատկանիշով ենթարկվել, ենթարկվում կամ կարող է ենթարկվել առավել վատ կամ անբարենպաստ վերաբերմունքի միևնույն կամ նմանատիպ իրավիճակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *