Կենսաբնության հարցաշար

Դաս 1 Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Կենդանի օրգանիզմներում մեծ է թթվածնի, ածխածնի , ազոտի և ջրածնի քանակությունը: Դրանք կոչվում են մակրոտարրեր:Քիչ են ծծմբի, ֆոսֆորի, քլորի,կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը:Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով , թեև դրանցից որոշ տարրեր օրինակ՝ ցինկը, պղինձը, յոդը և ֆտորը շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար: 

Անօրգանական նյութեր (անօրգանական միացություններ), անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին – ջրածին կապեր։ Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։Տարբեր տեսակետեր կան այդ թեմայի շուրջ.

Կենդանի օրգանիզմները պարունակում են տարբեր բնույթի հազարավոր քիմիական նյութեր: Կենդանի օրգանիզմներում հայտնաբերվում է Երկրի քիմիական տարրերի մեծ մասը: Կենդանի օրգանիզմներում մեծ է ՝ թթվածնի (O), ածխածնի(C), ազոտի (N) և ջրածնի(H) քանակությունը: Դրանք միասին կազմում են օրգանիզմի 98%-ը: Դրանկ կոչվում են ՝ մակրոտարրեր: Շատ ավելի քիչ է ՝ ծծմբի, քլորի, ֆոսֆորի, կալիումի, կալցիումի, մագնեզիումի, երկաթի և նատրիումի պարունակությունը:

Դաս 2 Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը: Լրացուցիչ աշխատանք Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Դաս 3 Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս4 Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ, 1: Լրացուցիչ աշխատանք Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Դաս 4․ Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,

Ցիտոպլազմա կամ բջջապլազմաբջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է:

Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Դաս 5 Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա: Լրացուցիչ աշխատանք

Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմերի բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ ։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։

Սինթեզի ավարտից հետո ռիբոսոմը պոլիպեպտիդային շղթայի հետ միասին իջնում է Ի-ՌՆԹ-ից և շատ դեպքերում ենթամիավորների։Ի-ՌՆԹ-ի վրա պոլիպեպտիդային սինթեզի գործընթացը կոչվում է տրանսլյացիա։

Դաս 6 Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները

Բնության մեջ գոյություն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ օրգանական նյութերից կազմված կառույցները։ Դրանք չունեն բջջային կառուցվածք։ Այս «էակները» կոչվում են վիրուսներ և այն իրենից ներկայացնում է կյանքի ոչ բջջային ձևերը։Վիրուսները կենսագործում են միայն կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք թափանցում են բջջի մեջ, բազմանում բջջի ցիտոպլազմում և կորիզում։ Վիրուսներն ունեն բյուրեղների ձևեր։ Բնակվելով կենդանի բջիջներում վիրուսները բազմաթիվ և շատ վտանգավոր հիվանդություններ են առաջացնում։

Դաս 7() Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները՝էջ32_34։

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։

Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Դաս 8() Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, (անգլերեն հղումը՝ այստեղ )օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։

Դասը 9() Բջջի բաժամումը՝միթոզ , 2 քրոմոսոմի կառուցվածքը:Էջ44-46: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր: Դասը 12 () Բջջի բաժանումը ՝մեյոզ 1: Լրացուցիչ աշխատանք

Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր: Դաս 13() Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

Դասը 7() Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը։ Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Մենդելի 2-րդ օրենքը:Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած: Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:էջ՝75-79: Դասը 10 () Բջջի բաժամումը՝միթոզ , քրոմոսոմի:Էջ44-46: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր: Դասը 12 () Բջջի բաժանումը ՝մեյոզ 1: Լրացուցիչ աշխատանք

Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 13 ()

Հետսաղմնային զարգացման շրջանները,ընդհանուր բաժնի ամփոփում։ Կրկնակի բեղմնավորում Վիրուսներ 1,

Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ վիրուսների վերաբերյալ, համեմատել տարբեր վիրուսների գոյատևման պայմանները, առաջացրած հիվանդությունները, բուժման հնարավոր եղանակները:

Փետրվար- մարտ II Կիսամյակ

Դաս14() Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:Էջ 91-94: Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ: Դաս15() Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :Էջ 96-106 Դաս 16() Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:Էջ108-112: Դաս 16() Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:Էջ 129-133: Դաս 17()

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:Էջ 129-141: Դաս 18() Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Էջ 149-152: Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ: Լրացուցիչ աշխատանք Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ: Դաս. 19() Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա։ԷՋ165-171։Կարդում եք նաև հետաքրքիր է իմանալ հատվածը։Պատրաստում ուսումնական նյութ։ Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկիել ինձ։ Դաս. 20() Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը:

Դաս. 21․() Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը: Պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 22 () Գենետիկական հիվանդություններ։

Ընտրել որևէ ժառանգական հիվանդություն և նկարագրել այն։ Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:

Դաս 23() Էվոլյուցիայի շարժիչ ուժերը,գոյության կռիվ, բնական ընտրություն.: Լրացուցիչ աշխատանք։ Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Դաս. 24() Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *