Կենսաբանության-դեկտեմբեր ամսվա ամփոփում

  1. Ինչ է իրենից ներկայացնում էոկարիոտ բջիջները(Կենդանական եւ բուսական բջիջների կառուցվածքը)
  2. Գրել պրոկարիոտ բջիջների մասին
  3. Համառոտ ներկայացրու բջջի օրգանոիդները(միտոքոնդրիումներ, քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, գոլջիի համակարգ, ռիբոսոմներ)
  4. ԻՆչ է իրենից ներկայացնում միտոզը(բջջի բաժանում)
  5. Ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը

1 .Բույսերը, կենդանիները, սնկերը, լորձնասնկերը, նախակենդանիները և ջրիմուռները էուկարիոտներ են։ Այս բջիջները սովորական պրոկարիոտ բջջից մոտ հիսուն անգամ ավելի մեծ են և կարող են հազար անգամ ավելի մեծ լինել իրենց ծավալով։ Էուկարիոտների հիմնական առանձնահատկությունը բջջի տրոհվածությունն է, մեմբրանային օրգանոիդների առկայությունը, որոնցում տեղի են ունենում յուրահատուկ նյութափոխանակային գործընթացներ։ Այս մեմբրանային օրգանոիդներից առավել կարևոր է բջջակորիզը[14], որը պարունակում է բջջի ԴՆԹ-ն։ Այլ տարբերություններ են:

2. Պրոկարիոտ բջիջները կյանքի ամենապարզ ձեւերից են։ Նրանք էոկարիոտ բջիջներից տարբերվում են նրանով, որ չունեն օրգանոիդներ, պլազմատիկ թաղանթ, կորիզ։ նրանք պատված են բջջապատով։ Նրանք ունեն ԴՆԹ որի հաշվին կարողանում են բազմանալ։ ԴՆԹն գտնվում է անմիջապես ցիտոպլազմայում։ Պրոկարոիտների դասին են պատկանում տարբեր բակտերիաներ, վիրուսներ եւ այլն։

3.Միտոքոնդրումներ, բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են։ Հայտնաբերվել են բոլոր բուսական և կենդանական բջիջներում, ունեն 1-5 մկմ տրամագծով հատիկների, ձողիկների, թելիկների տեսք։ Ունի 5-7 մկմ երկարություն:Էնդոպլազմային ցանց (նաև՝ ցիտոպլազմային ցանց), էնդոպլազմայի կոմպոնենտ։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%:Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։Ռիբոսոմներ, բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ

4.Մեր մարմնի բջիջները պետք է շարունակաբար բաժանվեն բջիջների բաժանման գործընթացի միջոցով, որը հայտնի է որպես mitosis, Այս գործընթացում ցողունային բջիջը բաժանվում է և առաջացնում երկու նոր դուստր բջիջ: Ստեղծված այս բջիջները գենետիկորեն նույնական են միմյանց: Միտոզը բջիջների բաժանման ցիկլի մի մասն է, որտեղ բջիջի միջուկում գտնվող ԴՆԹ-ն բաժանվում է երկու հավասար քրոմոսոմների:

5.Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից՝ հունարեն նեմա-թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *