Առաջադրանք

ԱռաջադրանքՆերգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

երեք անծանոթ երիտասարդ սրճարանից դուրս բերվեցին ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

Հիմա նորահայտ մի առեղծված լուծվում է գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Առաջադրանք

Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։
Ճանաչելով Սարյանի արժանիքները՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան։
Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան՝ ճանաչելով Սարյանի արժանիքները, ։

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։
Նարինեն վերին աստիճանի վրդովվեց՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով։
Նարինեն, Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց։

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։
Անձրևի կաթիլները թրջեցին գետինը՝ քառորդ ժամ չանցած։
Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած, թրջեցին գետինը։

Ուխտավորները մտան վանքի բակ՝ ծանր ուսապարկերը շալակած։
Ծանր ուսապարկերը շալակած՝ ուխտավորները մտան վանքի բակ՝։
Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ ։

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։
Մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած,։
Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ։

Հայոց լեզու – առաջադրանքներ

1.Ստեղծիր կապակցություններ, փակագծում տրված բառերը եզակի կամ հոգնակի թվով դնելով:
Ազգը հպարտանում է
Մերոնք սիրում են
Զորքը կռվում է
Մտավորականությունը աջակցում է
Վարդանանք մարտնչում են
Դեվորայքտ ստացվում է
Ավագանին ժամանում է
Պապոնք ապրում են
Համայնքը մասնակցում է
Նախիրը բարձրանում է
Ժողովուրդը դիմանում է
Աշակերտությունը որոշում է

2.Կազմիր հետևյալ բառերի սեռականը:
Կատու – կատվի
Լուսինե – Լուսինեի
Արքա – արքայի
Վերարկու – վերարկուի
Ափսե – ափսեի
Երեկո – երեկոյի
Այցելու – այցելուի
Առու – առվի
Ձու – ձվի
Ժողովածու – ժողովածուի
Կոմիտե – կոմիետեի
Լու – լվի
Սարո – Սարոյի
Մարո – Մարոյի
Աննա – Աննայի
Մեղու – մեղվի
Տղա – տղայի
Այգի – այգու

Հաըոց լեզու: Արաչադրանքներ

1. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Շրջակա  գյուղերից  գալիս եին  նախօրոք  խռնվել էին  քաղաքի  մայր   եկեղեցու  առջև,  մյուսները  կուտակվելեին     մոտակա  փողոցներում,    և շենքերի     տանիքներին:

(եկեղեցի,  շենք, գալ,  կուտակել)

եղջյուրն անհետացավ Քարք հետևում,  և Տարոնը ընկղմվեցավ գիշերային լրության մեջ:

(Լուսին, լեռ, լռություն, Տարոն)

Գերանը  վաղուց ……..  ՝  դեռ  անցյալ …….  հաճախադեպ  տեղատարափ  ……..   ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն   ……..:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ    ……    մեղեդին  թախիծով  պարուրեց  ……   ՝  դաժան   …..   կարծրացած  հոգին և   ……..   նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

Առաջադրանքներ

1.Կազմել վեց բառ տրված

Արև- արևմուտք, արևելյան, արևային, արևմտյան, արևածաղիկ, արևահամ։

Գիր- գրատախտակ, գրագիր, գրասենյակ, գրադարան, գրագետ, գրառում,

Գիծ – տրամագիծ, հակագիծ, արևագիծ, փակագիծ, ուղղագիծ, հատակագիծ

Նկար-լուսանկար, դիմանկար, բնանկար, գծանկար, մանրանկար, գունանկար

Հայոց լեզու- առաջադրանքներ

Լյուդվիգ վան Բեթհովենի <<Լուսնի սոնատ>>, <<Ամբոխները խելագարված>> պոեմ, Արարատյան դաշտավայր, Մեծ Արջի Համաստեղություն, Մեծ Մասիս, Փոքր Մասիս, Հայաստանի Ազգային ժողով, Հայաստանի Արտաքին գործերի նախարարություն, Վերին Արտաշատ, Ներքին Գետաշեն, Արևմտյան Եփրատ, Հայկական Տավրոս, Արևմտյան Տավրոս։

Մեր քերթության զարդերից են Հովհաննես Թումանյանի <<Թմկաբերդի առումը>>,<<Լոռեցի Սաքոն>>, <<Սասունցի Դավիթ>> պոեմները։
Սիրում եմ Արարատյան դաշտի խաղողը, Սևանա լճի իշխանը, Սյունյաց աշխարհի համեղ ջուրը, Լոռվա չնաշխարհիկ բնությունը։
Ջրհեղեղից հետո Նոյի տապանը Աստծո կամքով հանգրվանեց Մեծ Մասիսի գագաթին։

Պետրոս Առաջին, Տորք Անգեղ, <<Մայրական Փառք>>շքանշան, Կիրակոս Գանձակեցի, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Սուրբ Հեղինեյի կղզի։

Առաչադրանքներ

1Տեկստերից դուրս գրիր հին բառերը և բացատրիր

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ լի նետերով, աղեղ լայնալիճ, տապարներ երկաթյա երկար կոթով, թեթև վահան ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

Օթոց — բազմոց, գորգ
Բրդեղեն — բրդից պատրաստված կտորեղեն՝ հագուստ
Տեգ — նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են, սլաք
Գեղարդ — փայտե կոթով սառը զենք, որի ձայրին ամրացված Էր տափակ կամ եռանիստ երկաթյա տեգ
Աշտե — երկար կոթով նիզակ՝ ձեռքով հարվածելու կամ նետելու համար
Լախտ — մտրակ
Ոսկեհուռ — ոսկեթել, ոսկեհյուս, ոսկեթելով հյուսած՝ կարած
Ագուցած — հագցրած, ամրացրած մի բանի վրա
Գահավորակ — մեծ ու փափուկ բազմոց
Կապարճ — նետ պահելու փայտե կամ կաշվե աման, նետաման
Լայնալիճ — որի աղեղի երկու ծայրերն իրարից շատ են հեռացած
Տապար — կացին
Վահան — ռազմիկի ձեռքի պաշտպանողական զենք՝ սովորաբար մետաղից կամ փայտից (նաև կաշվից)՝ սառը զենքի հարվածից պաշտպանվելու համար
Ասպար — պաշտպանական զենք, որ կռվողները կրում էին ձախ թևի վրա՝ թշնամու հարվածներից կամ նետերից պաշտպանվելու համար, վահան
Ցցունք — առարկայի դուրս ցցված մաս, ցցվածք
Լանջապան — լանջը պահպանելու զրահ, լանջազրահ, կրծքազրահ
Գալարված- կծկված
Վաղր — սրի տեսակ
Ականակուռ — թանկագին քարերով հեռած՝ զարդարած
Երկաթահատ — երկաթ հատող՝ կտրող

Առաջադրանքներ

1.Ընտրել և դեմ դիմաց գրել օտարաբանությունnերի հայերեն համարժեքները:

Տրադիցիոն ֊ ավանդական

ցեխ ֊ արտադրամաս

ցիկլ֊ պարբերաշրջան

ուտեչկա ֊ արտահոսք

ֆակտոր ֊ գործոն

ֆիքսել ֊ ամրակայել

ֆոնդ ֊ հիմնադրամ

ֆունդամենտալ ֊ հիմնարար

ֆունկցիա ֊ գործառույթ

օբիոմ ֊ ծավալ

օպերացիա ֊ գործողություն

օրենտացիա ֊ կողմնորոշում

սխեմա ֊ գծապատկեր

մակետ ֊ մանրակերտ

2․ Ընտրել և դեմ-դիմաց գրել տրված օտարաբանությունների հայերեն համարժեքները։

Սդելկա ֊ գործարք

դիրիժոր ֊ խմբավար

սիստեմ ֊ համակարգ

սպրոս ֊ պահանջարկ

ստաբիլ ֊ կայուն

ստավկա ֊ խաղադրույք

ստիմուլ ֊ խթան

ստրախովկա ֊ ապահովագրություն

սպիրալ ֊ պարույր

սուվերեն ֊ ինքնիշխան

վալյուտա ֊ արժույթ

վետո ֊ արգելք

տաբլիցա ֊ աղյուսակ

տամոժնյա ֊ մաքսակետ

տոտալ ֊ ընդհանուր

տրադիցիա ֊ ավանդույթ

Առաջադրանքներ

1.Կազմեցե’ք  3-ական բառ հետևյալ նախածանցով  և վերջածանցով.

մակ- մակբայ, մակերես, մակերևույթ

ստոր-  ստորգետնյա, ստորջրյա, ստորադաս

-պան այգեպան, ուխտապան, պարտիզպան

-անակ ժամանակ, հաղթական, մրցանակ

2․Տրված բարդ բառերի  առաջին արմատով կազմիր նոր բարդ բառեր՝ այն դարձնելով վերջին բաղադրիչ։ 

ծաղկաթերթ —ձնծաղիկ

գրամեքենա —ձեռագիր

թղթատար —փաստաթուղթ

գունանկար —երփնագույն

ախտահարել —թոքախտ

սիրահոժար —խաղասեր

խաղահրապարակ —մնջախաղ

թվաքանակ —բազմաթիվ

տիրացու —տանտեր

հուսախաբ —բարեհույս

3․Բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Խոտ ուտող —խոտակեր

կյանք սիրող —կենսասեր

հեքիաթ ասացող —հեքիաթասաց

մարդկանցից խուսափող —մարդախույս

նրբորեն հյուսված —նրբահյուս

դրամ շորթող —դրամաշորթ

ինքն իրեն մոռացած—ինքնամոռաց

սակավ խոսող —սակավախոս

լայն փողքերով —լայնափող

խորշոմներով պատված —խորշոմնապատ