Էկոհամակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

Էկոհամակարգի կառուցվածքը — Լարիսա Ասլանյան

Տերմինի պատմությունը։

Բնության մեջ ողջ կենդանի օրգանիզմների միասնականության գաղափարը, նրա փոխազդեցությունը և բնության մեջ պայմանավորված գործընթացները սկիզբ են առել անտիկ ժամանակաշրջաններից։ Սակայն ժամանակակից մեկնաբանություն այն ստացավ 1819-1820 թվականների սահմանագծին։ Այսպես, գերմանացի հիդրոբուսաբան Կ. Մեբիուսը 1877 թվականին նկարագրում էր ոստրեի տարան որպես օրգանիզմների համակեցություն և այն անվանեց «բիոցենոզ»։ Ամերիկյան բուսաբան Ս. Նորբսի դասական աշխատության մեջ լիճը իր օրգանիզմների ողջ միասնականությամբ բնութագրվում է որպես «միկրոկոսմ» (Լիճը որպես միկրոտիեզերք)։ Ժամանակակից տերմինը առաջին անգամ առաջ քաշվեց անգլիացի էկոլոգ Ա. Տենսլիի կողմից 1935 թվականին։ Վ. Վ. Դոկուչաևը նույնպես զարգացնում էր բիոցենոզի որպես միասնական համակարգի վերաբերալ պատկերացումները։ Սակայն ռուսական գիտության մեջ համընդհանուր ընդունման է արժանացել Վ. Ն. Սուկաչովի կողմից ներմուծված բիոգեոցենոզի հասկացությունը՝ 1944 թ.: Հարակից գիտությունների մեջ նույնպես գոյություն ունեն տարբեր բնութագրություններ, որոնք այս կամ այլ կերպ համընկնում են էկոհամակարգ» հասկացության հետ, (օրինակ, գեոէկոլոգիայի մեջ «գեոհամակարգը» կամ այլ ուրիշները, որոնք գրեթե միևնույն ժամանակ ներմուծվեցին այլ գիտնականների՝ Ֆ. Կլեմենտսի «հոլոցենը» և Վ. Ի. Վերնարդսկու, «բիոոսկրային մարմին» կողմից)։ Օրինակ գեոէկոլոգիայի մեջ «գեոհամակարգը» կամ այլ գիտնականների կողմից միևնույն ժամանակ ներմուծած «գոլոցենը» (Ֆ. Կլեմենտա) և «բիոոսկրային մարմինը» (Վ. Ի. Վերնադսկի)։

Մերի Թելունցի բլոգ: Էկոհամակարգերի հիմնախնդիրը (նախագիծ 2)

Էկոհամակարգի կոնցեպցիան։

Էկոհամակարգը բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ ոչ բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել, օրինակ, այդպիսին չեն հանդիսանում ակվարիումը կամ փտած գերանը։ Տվյալ կենսաբանական համակարգերը՝ բնական կամ արհեստական, բավարար կերպով ինքնաբավարարվող և ինքնակարգավորվող (օր. ակվարիում) չեն հանդիսանում, եթե դադարեցնեն կարգավորել պայմանները և մեկ մակարդակի վրա պահպանել բնութագրիչները, ապա այն բավականին արագ քայքայվում է։ Նման համակեցությունները չեն ձևավորում նյութի և էներգիայի ինքնուրույն փակ ցիկլեր, այլ միայն հանդիսանում են մեծ համակարգի մի մասը։ Նման համակարգերը պետք է անվանել ավելի ցածր մակարդակի համակեցություններ, կամ էլ միկրոկոսմեր։ Երբեմն նրանց համար օգտագործում են ֆացիա հասկացությունը, սակայն այն բավարար կերպով ընդունակ չէ նկարագրել նման համակարգերը, հատկապես արհեստական ծագում ունեցող։ Ընդհանուր առմամբ տարբեր գիտություններում «ֆացիա» հասկացությանը համապատասխանում են տարբեր բնորոշումներ. ենթաէկոհամակարգային մակարդակի համակարգից մինչև այնպիսի հասկացություններ, որոնք կապված չեն էկոհամակարգի հետ, կամ հասկացություններ, որոնք միավորում են միատար էկոհամակարգերը, կամ գրեթե նույնական են էկոհամակարգի բնորոշման հետ։

Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։

Բնական եւ արհեստական \u200b\u200bէկոհամակարգեր: Բնական եւ արհեստական  \u200b\u200bէկոհամակարգերի համեմատություն

Տեղեկությունը վերցրել եմ Wikipedia-ից։